Ազգային պարերը և դրանց նշանակությունը

Այսօր շատ մեծ հետաքրքրություն կա լատինական, վրացական, պարահանդեսային պարերի նկատմամբ։ Քանի որ ազգային պարերը շատ հաճախ համարվում են հնացած ու անօգտակար, հատկապես երիտասարդների ու դպրոցահասակների կողմից, ուստի առաջին նախագիծս կուզեմ նվիրված լինի ազգային պարերի նշանակությանը, դրանց պահպանմանը և իմաստաբանությանը։ Սիրում են ճանաչելով։ Այս կերպ սովորողները կճանաչեն իրենց ազգային պարը և կսկսեն սիրել։

Մասնակիցներ` Միջին և ավագ դպրոցի սովորողներ

Նպատակ` Սեր և հետաքրքրություն առաջացնել ազգային պարի նկատմամբ

Խնդիր` Ցույց տալ, որ ազգային պարը խորը շերտեր ունի, որը կարելի է ճանաչել, բայց շարունակել լինել ժամանակակից։ Ցույց տալ, որ յուրաքանչյուրս ենք պատասխանատու ազգային արժեքների պահպանման համար, այս դեպքում պարի։

Նախապատրաստական փուլ — սովորողներին կբաժանեմ մի քանի խմբի ու ամեն խմբին կհանձնարարեմ մի թեմայի մասին նյութեր հավաքել` նշելով որ աղբյուրներից։ Ասենք մի խումբը նյութ կհավաքի աշխատանքային պարերի մասին, մի խումբը ռազմապարերի, մեկը չարխափան պարերի և այլն։ Նյութերը կարող ոն լինել տեսական և տեսանյութեր տարբեր խմբերի կատարմամբ

Նախագծի իրականացում

Ամեն խումբ իր ամբողջ նյութը կներկայացնի, որից հետո նաև քննարկում կլինի։

Արդյունքներ

1. Նոր գիտելիքներ պարի մասին

2. Թիմով աշխատելու հմտություններ

3. Պատասխանատվության ձևավորում ազգային արժեքների նկատմամբ

4. Ունեցած նյութերի համադրության և վերլուծության ձևավորում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s